Պելե․ Հույս ունեմ՝ Աստված ինձ կընդունի այնպես, ինչպես ֆուտբոլի շնորհիվ մարդիկ են ինձ ընդունում
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն նշում է ծննդյան 80-րդ տարեդարձը։
«Իմ 80 տարիների համար պետք է շնորհակալություն հայտնեմ Աստծուն, որն ինձ թույլ տվեց պարզ մտքով հասնել այս տարիքին։
Հույս ունեմ՝ երբ հայտնվեմ երկնքում, Աստված ինձ կընդունի այնպես, ինչպես ֆուտբոլի շնորհիվ մարդիկ են ինձ ընդունում ամբողջ աշխարհում»,- Պելեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Պելեն աշխարհի միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստն է՝ ՖԻՖԱ-ի վարկածով։ Պելեն կարիերայի ընթացում մասնակցել է 1363 հանդիպման, խփել 1289 գոլ։