«Ռեալի» նախկին նախագահ. Ակումբի պարտքը գերազանցում է մեկ միլիարդը
Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնն անդրադարձել է ակումբի անհաջող ելույթներին:
«Կրիշտիանու Ռոնալդուի տխմար վաճառքից հետո «Ռեալը» պետք է ուժեղացներ այդ ու մյուս դիրքերը, սակայն փաստն այն է, որ այժմ ակումբն ունի ոչ միայն դատարկ գանձարան, այլև 1 միլիոն եվրոյի պարտք:
«Ռեալը» միակ եվրոպական գրանդ ակումբն է, որը ֆուտբոլիստ չգնեց այս ամռանը: Վերջիվերջո, նրանք կփոխհատուցեն դրա համար: Քանի որ Ռոնալդուին հենց այնպես վաճառեցին, այժմ թիմում գոլ խփող չկա»,- Ռամոն Կալդերոնի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Արքայական ակումբում խաղացել է 2009-2018-ը: