Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է վիզաների տրամադրումը
Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է վիզաների տրամադրումն իր քաղաքացիների առեւանգման եւ պոտենցիալ ահաբեկչական հարձակումների մասին հավաստի հաղորդագրությունների պատճառով, հաղորդում է Reuters-ը:
«Թուրքիայում ԱՄՆ առաքելությունը հավաստի հաղորդագրություններ է ստացել Ստամբուլում ԱՄՆ քաղաքացիների եւ արտասահմանցիների պոտենցիալ առեւանգումների, ինչպես նաեւ ահաբեկչական հարձակումների մասին, այդ թվում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության, ինչպես նաեւ Թուրքիայում այլ վայրերի դեմ»,-հայտնել է դեսպանատունը: