Հայաստանը կստանձնի ԱՊՀ երկրների կրթության համագործակցության խորհրդի նախագահությունը
2020 թ. հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստը: Միաձայն որոշվել է, որ 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, և որպես նախագահ ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նիստի աշխատանքներին ներկայացվել և քննարկվել են ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտում համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները: Ա.Մարտիրոսյանը նշել է, որ կրթությունը յուրաքանչյուր պետության կարևորագույն տնտեսական ռեսուրսն է, և այս ասպարեզում միջպետական համագործակցությունը նպաստում է երկրների տնտեսության զարգացմանը: Նրա խոսքով՝ փոխգործակցությունը հարթեցնում է նաև երկրների միջև քաղաքական և տնտեսական հնարավոր հակասությունները, ինչպես նաև նախանշում համագործակցության զարգացման նոր միտումները:
Հավելենք նաև, որ 2024 թ. Հայաստանի կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատակիցների 8-րդ համագումարը: