«Երաժիշտներն Արցախի համար». Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Թոմ Մորելոն առցանց համերգ կունենան
«Երաժիշտներն Արցախի համար». համաշխարհային ճանաչում վայելող մի խումբ արվեստագետներ, այդ թվում «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Թոմ Մորելոն առցանց ելույթ կունենան։ Այս մասին Twitter-ում հայտնել է Սերժ Թանկյանը՝ նշելով, որ այն նվիրված է լինելու Արցախի Հանրապետության բնակիչներին եւ տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։
Նա նշել է, որ բազմաթիվ անմեղ քաղաքացիներ են սպանվել, շատերն են ստիպված եղել լքել իրենց տները այս բռնության պատճառով։ Նվիրատվությունները կկրկնապատկվեն «OneArmenia» նախաձեռնության կողմից եւ կուղարկվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամ: