Անուշ Գրիգորյան. Պարտավոր ենք միասնական և ուժեղ լինել հանուն մեր հերոսների
Բռնցքամարտի կանանց Եվրոպայի Մ-22 և աշխարհի երիտասարդական առաջնությունների չեմպիոն Անուշ Գրիգորյանն իր զորակցությունն է հայտնել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորին։
«Մարզվում եմ Մոնթե Մելքոնյանի անվան մարզադահլիճում և ամեն անգամ ներս մտնելիս նայում եմ նկարին, որի վրա գրված է. «Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք»:
Պարտավոր ենք միասնական և ուժեղ լինել հանուն մեր հերոսների, որոնք հայրենիքի համար իրենց կյանքը չեն խնայել և չեն խնայում: Հանուն նրանց թափած արյան ու չապրած կյանքի պարտավոր ենք հաղթել: Աստված պահապան բոլորիս»,- Անուշ Գրիգորյանի խոսքը մեջբերում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը: