Իրանը ներառվել է հեռահար գործողության ռադարներ ունեցող երկրների համաշխարհային ակումբի կազմում
Իրանը ներառվել է հեռահար գործողության ռադարներ ունեցող երկրների համաշխարհային ակումբի կազմում, հաղորդում է Mehr-ը:
«Modafe'an-e Aseman-e Velayat» անվանմամբ հակաօդային պաշտպանության մասնագիտացված համատեղ զորավարժությունների ժամանակ Ghadir, Moragheb and Bashir ռադիոլոկացիոն համակարգերը հաջողությամբ հայտնաբերել եւ նույնականացրել են տարբեր թիրախներ զորավարժությունների ընդհանուր տարածքում:
Ghadir ռադիոլոկացիոն համակարգը տեղական արտադրանք է, որը մշակավել եւ ստեղծվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փորձագետների եւ էլիտայի կողմից:
Համակարգում կիրառվում է բարդ տեխնոլոգիա, որի նկատմամբ հասանելիություն ունի աշխարհի ընդամենը մի քանի երկիր:
Զորավարժությունների կուլուարներում ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարի տեղակալ Ֆերեյդուն Մոհամադի Սագային ասել է, որ թշնամիները կզարմանան, երբ տեսնեն երկրի հնարավորությունները: