«Արցախցիները՝ մեր ժամանակների 300 սպարտացիները, կռվում են հորդայի դեմ». Սեմյոն Պեգովն ուղիղ եթերում խոսել է Ավրաամ Ռուսոյի հետ
«WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, որը մի քանի շաբաթ աշխատել է ղարաբաղյան պատերազմի առաջնագծում, հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի հետ եթերի ընթացքում դատապարտել է իրավիճակն Արցախում։
«Գլխավորն, ինչ կարողացել է անել Արցախի պաշտպանության բանակը՝ այս փոքր, չճանաչած հանրապետությունը, երեք օր շարունակ թույլ չի տվել, որ իրագործվի սարսափելի բլիցկրիգը։ Այս փոքր հերոսական ստորաբաժանումները ինձ համար կարծես 300 սպարտացիները լինեն, որոնք կանգնած են լեռներում ընդդեմ հորդայի եւ պահում են հարվածը։ Դա չի կարող հարգանք չառաջացնել»,- ասել է Պեգովը։