Դավիթը մեր սերնդի ամենաազնիվն էր, ամենալավն էր, ամենահամեստն էր, ամենաանկոտրունն էր
Տիգրան Հակոբյանը գրել է.
Դավիթ Մաթևոսյանն էլ զոհվեց... Դավիթը մեր սերնդի ամենաազնիվն էր, ամենալավն էր, ամենահամեստն էր, ամենաանկոտրունն էր: Կռվում էր ռազմի դաշտում, հետո թշնամու ավերվածը վերականգնում, հազարավոր ծառեր տնկում, անձնական ողբերգությունները հաղթահարում էր, ընտանեկան օրինակելի օջախը պահպանում եւ պաշտպանում, երեխեքին մարդ ու քաղաքացի էր դաստիարակում, իր ձեռքով պատրաստած ինչ -որ կախարդական քսուկներով մարդկանց բուժում, բանտ էր նետվում, դուրս էր, գալիս նույն վճռականությամբ պայքարում էր հանուն արդարության, ու ազատության, ինչն իր համար բարձրագույն արժեքներ էին: Ու ամենը անում էր դավթական համեստ ու իմաստուն ժպիտով...
Էնքան համեստ էր, որ լեգենդ լինելով լեգենդ չդարձավ...
Ննջիր խաղաղությամբ, եղբայր: Դու արեցիր հնարավորն ու անհնարինը...