Հոկտեմբերի 26-ին Ազգային Ժողովի խորհուրդը նիստ է հրավիրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
« «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին Ազգային Ժողովի խորհուրդը նիստ է հրավիրել: Բանն այն է, որ հոկտեմբերի 27-ին մեկնարկում է խորհրդարանի հերթական նստաշրջանը, ու պետք է խորհուրդն օրակարգ հաստատի:
Բայց քանի որ Արցախում պատերազմ է, ու խորհրդարանի հանձնաժողովներում որեւէ աշխատանք չի իրականացվում, ապա օրակագում պետք է ընդգրկվեն այնպիսի հարցեր, նախագծեր, որոնք հրատապ են, եւ այլ պարագայում օրակարգում հարց չի ընդգրկվելու:
Ավելին, այս օրերին մի խումբ պատգամավորներ Արցախ են մեկնում, ու դժվար է ասել՝ նրանք կգան մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին, թե ոչ: Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ջոկատ են կազմել առաջնագիծ մեկնելու նպատակով:
Ըստ մեր տեղեկությունների՝ այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է տեղի ունենա նիստ, որտեղ պետք է քննարկվեն մի քանի հարցեր, որոնք երկրորդ ընթերցմամբ են ներկայացվելու եւ կներառվեն խորհրդարանի հերթական նիստին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: