Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները պատմել է, թե ինչու է ցանկանում, որ ակումբում խաղա գոնե մեկ հայ ֆուտբոլիստ
Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները պատմել է, թե ինչու է ցանկանում, որ ակումբում խաղա գոնե մեկ հայ ֆուտբոլիստ: Այժմ ԲԿՄԱ-ում հանդես է գալիս Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը:
«Տատիկս հայ է, մայրս՝ նույնպես: Այդ պատճառով դա անձնական է: Ես, իրոք, ուզում եմ, որպեսզի հայկական արմատներով մարդ խաղա ԲԿՄԱ-ում»,- Եվգենի Գիների խոսքը մեջբերում է Sport24-ը:
21-ամյա Նաիր Տիկնիզյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 խաղի: Նա ԲԿՄԱ-ի սան է: