Իրանում 66 պանթյուրքիստ ակտիվիստների են ձերբակալել, որոնք մասնակցում էին Հայաստանի դեմ ցույցերին
Ըստ պանթյուրքիստական Gunaz հեռուստաալիքի, հուլիսի 16-ից հոկտեմբերի 18-ը Ադրբեջանին և Թուրքիային սատարող ցույցերի ընթացքում 66 ակտիվիստ է ձերբակալվել, հաղորդում է «Ինֆոտեկա 24» տեղեկատվական կայքը:
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից ի վեր պանթյուրքիստներն Իրանից պահանջում էին փակել Հայաստանի հետ սահմանը, կազմակերպում էին ցույցեր, որոնց ժամանակ վանկարկում էին ազգայնամոլական կարգախոսներ, այդ թվում՝ Իրանի դեմ:
Սակայն, Իրանի իշխանությունները խստորեն ճնշում են իրենց տարածքում ազգայնականության ցանկացած դրսևորում: Հավաքները բռնի կերպով ցրվում են, իսկ կազմակերպիչները հայտնվում ճաղերի հետևում: