Հունաստանը մասամբ պարետային ժամ է մտցնում COVID-19 ֆոնին
Հունաստանի իշխանությունները որոշում են կայացրել պարետային ժամ մտցնել երկրի որոշ շրջաններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս որոշումը կայացվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի շարունակվող համավարակի ֆոնին:
00.30-ից հետո 4.5 ժամվա ընթացքում տեղաշարժը կարգելվի այն շրջաններում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության բարձր մակարդակ:
Երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նշել է, որ COVID-19-ի նոր դեպքերի թվի աճը կապված չէ միայն թեստավորման ծավալների աճի հետ:
«Երկրորդ ալիքն ավելի բարդ է: Վիրուսն այժմ ախտահարում է բոլոր տարիքի մարդկանց, բայց հատկապես՝ երիտասարդներին: Առաջիկա ամիսները ծանր են լինելու»,- ասել է Միցոտակիսը:
Նա նաև հավելել է, որ երկրում համընդհանուր դիմակային ռեժիմ է մտցվում: