Ռազմաճակատում զոհվել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը
Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը զոհվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախյան պատերազմում։ Այդ մասին տեղեկացրել է պատգամավորը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով.
Հարգելի՛ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներ,
Պահը պատմական է. Կերտվում է ապագան։ Այստեղ՝ Արցախում պատմությունն ավելի քան մոտ է, ավելի քան զգալի։ Այստեղ կամքդ ու ոգիդ առավել քան ամուր են, առավել քան մարտական։ Հայ մարդու ինքնագիտակցության մեջ կյանքը դաջվել է, որպես բարձրագույն արժեք։ Յուրաքանչյուր հայորդի,ով անմահացել է, պաշտպանելով իր Հայրենիքը՝ մեր պատիվը,մերն է, իմը, քոնը։Անձնական կորուստը բոլորիս ցավն է։