«Բարսելոնան» դատի կտա լրագրողին եւ լրատվամիջոցին
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» դատական հայց կներկայացնի իսպանական ABC պարբերականի եւ լրագրողի դեմ, որը ներկայացրել է հոդված կատալոնական թիմի սեւամորթ հարձակվող Անսու Ֆատիի մասին՝ օգտագործելով ռասիստական բնույթի ձեւակերպում, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Չեմպիոնների լիգայի առաջին տուրի «Բարսելոնա» - «Ֆերենցվարոշ» (5։1) խաղում 17-ամյա Ֆատին դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Հոդվածում նշվել էր, թե Ֆատին նման է «ոստիկանից փախչող փողոցային սեւ վաճառականի»։
Անսու Ֆատին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, Իսպանիայի հավաքականի խաղացող։