«Ինձ համար չափազանց ցավոտ է տեսնել, որ Հայաստանի ժողովուրդն անցնում է այս ամենի միջով». դիզայներ Մայքլ Կոստելո
Դիզայներ Մայքլ Կոստելոն այս ծանր օրերին շարունակում է աջակցել Հայաստանին ու Արցախին։ Նա նոր գրառում է արել՝ նշելով, որ ժամանակն է օգնելու հայերին։
«Ես հայ չեմ, բայց ես մարդ եմ։ Ինձ համար չափազանց ցավոտ է տեսնել, որ Հայաստանի ժողովուրդն անցնում է այս ամենի միջով, եւ իմ բոլոր հայ ընկերների, ընտանիքների ու աշխատակիցների վրա սա ազդել է։ Ես ոչ միայն հայերին, այլեւ յուրաքանչյուրին կոչ եմ անում օգնել աջակցել համահայկական հիմնադրամին»,- գրել է Կոստելոն:
Նա նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում վաճառել են հայկական եռագույնի երանգներով պատրաստված դիմակներ, որի հասույթը փոխանցվելու է հիմնադրամին։ Դիզայները նաեւ հիշեցրել է՝ օգնելու համար կարելի է նաեւ նվիրատվություն անել հենց հիմնադրամին։