Իրանում Շվեյցարիայի դեսպանն ԱԳՆ է կանչվել՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու շուրջ մեղադրանքների պատճառով
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտնել է, որ ԱԳՆ է կանչվել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը, որին բողոքի նոտա են հայտնել՝ կապված ԱՄՆ-ի առաջիկա ընտրություններին միջամտելու մասին «անհիմն» մեղադրանքների հետ:
Ինչպես հայտնել է ԱԳՆ խոսնակը, նման մեղադրանք է հնչել ամերիկացի պաշտոնյաների կողմից: «Իրանի Իսլամական Հանրապետությունը հերքում է ամերիկացի պաշտոնյաներից պարբերաբար ստացվող պնդումներն ու կեղծ լուրերը՝ շեշտելով, որ Թեհրանի համար միևնույնն է, թե երկու թեկնածուներից ով կհաղթի ընտրություններում»,- «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է խոսնակը:
Վերջինս հավելել է, որ «Իրանը խորհուրդ է տալիս Միացյալ Նահնագներին զերծ մնալ ուրիշներին մեղադրելու անօգուտ փորձերից, կասկածելի սցենարներ մշակելուց և միջազգային մակարդակի հարաբերություններում փորձել վարվել որպես նորմալ երկիր»: