ՀՖՖ-ն ու Տալլինի «Արարատը» նվերներ են փոխանցել արցախցի երեխաներին
ՀՖՖ հրահանգիչները, կանանց Հայաստանի ազգային և Մ-19 հավաքականի ֆուտբոլիստուհիներն այցելել են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում հանգրվանած արցախցի երեխաներին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Կազմակերպվել էր ֆուտբոլային փոքրիկ միջոցառում, որի ժամանակ խմբերի բաժանված երեխաներն անցկացրեցին տարբեր խաղեր, իսկ վերջում ստացան նվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Տալլինի «Արարատ» ակումբի կողմից: Միջոցառման մանրամասները՝ տեսանյութում: