Ֆրանսիայում ուսուցչին սպանած մարդը կապ է պահպանել Իդլիբից ժամանած զինյալի հետ
Արմատական իսլամիստը, որ Ֆրանսիայի Կոնֆլանս-Սենտ-Օնորին քաղաքում ուսուցչի էր գլխատել, շփվել է Սիրիայից ժամանած ռուսախոս զինյալի հետ՝ հայտնում է Figaro թերթը:
Նշվում է, որ այդ ջիհադիստի ինքնությունը դեռ պարզված չէ: Նրա ինտերնետային արձանագրության հասցեն ցույց է տալիս, որ նա գտնվում է Իդլիբում։
Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ ծնունդով Ռուսաստանից Աբդուլախ Անզորովը հոկտեմբերի 16-ին վատ ռուսերենով աուդիոհաղորդագրություն է տեղադրել սոցցանցերում՝ պատմության ուսուցչի լուսանկարը հրապարակելուց հետո: Ձայնագրության մեջ տղամարդը հայտարարում է, որ ինքը «վրեժ է լուծել մարգարեի համար»։ Անզորովը նաև ռուսերեն լեզվով հիշատակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։