«Ռեալում» քննարկվում է գլխավոր մարզիչի 2 թեկնածություն
Իսպանիայի առաջնությունում «Կադիսին» 0։1 հաշվով եւ Չեմպիոնների լիգայում Դոնեցկի «Շախտյորին» 2։3 հաշվով պարտվելուց հետո Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը քննարկում է գլխավոր մարզիչի պաշտոնից ֆրանսիացի Զինեդին Զիդանին հեռացնելու հարցը, հաղորդում է իսպանական AS-ը։
Դիտարկվում է փոխարինողի երկու թեկնածություն՝ Լոնդոնի «Տոտենհեմից» հեռացվելուց հետո առանց աշխատանքի մնացած արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն եւ «Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ռաուլը։
Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կողմ է Ռաուլի թեկնածությանը, սակայն ակումբում կարծում են, որ 43-ամյա մասնագետը դեռ պատրաստ չէ գլխավոր թիմը մարզելուն։
Հոկտեմբերի 24-ին «Ռեալն» Իսպանիայի առաջնությունում կմրցի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ։