«Քիմն իր ծննդյան օրվա համար ամենաշատը կցանկանար, որ մարդիկ շարունակեին միանալ մեզ՝ Արցախում հայերին աջակցելու համար». Էրիկ Իսրայելյան
«Ծննդյան լավագույն նվերը». հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այսպես անվանեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայտարարությունը, որ շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը։ Պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն էլ հայտնել է, որ Քիմին իր ծննդյան օրը կցանկանար, որ մարդիկ շարունակեին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախում բնակվող հայերին։
Պրոդյուսերն Instagram-յան գրառմամբ շնորհավորել է Քիմին ու շնորհակալություն հայտնել նրա նվիրվածության, աշխարհն ավելի լավը դարձնելու հավատարմության համար։ Պրոդյուսերը նշել է, որ Քարդաշյանի ջանքերը մեծ ազդեցություն են ունեցել. «Քիմն իր ծննդյան օրվա համար ամենաշատը կցանկանար, որ մարդիկ շարունակեին միանալ մեզ՝ համայկական հիմնադրամի միջոցով Արցախում ապրող հայերին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար»: