ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Նշվում է, որ քաղաքային խորհուրդը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց ՝ Արցախի ազատությանը աջակցելու հարցում:
Քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը, որը ներկայացրել է հռչակագիրը, նշել է, որ էթնիկ հայերի դեմ հերթական ցեղասպան պատերազմի ընթացքում Ֆաուլեր քաղաքը կանգնած է Արցախի կողքին։