Երևան, 27.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Երևանի մուշտակների խանութում հայտնաբերվել է տ... 8 մարդ է զոհվել Լիբանանում բնակելի շենքին իսր... Հիմա շատ ավելի արդիական է հատկապես BRICS-ը․ Ա... Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին ծաղիկներ ... Հրդեհ` Գյուլբենկյան փողոցում. հայտարարվել է հ... Զուրաբիշվիլին ընտրության արդյունքների վերաբեր... Արմավիրի մարզում բախվել են «BMW X5»-ն ու «Mer... ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է... Այգեստանի տներից մեկում լսվել է պայթյունի ձայ... Ավտովթար՝ Երևանի կենտրոնում Աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշն այ... Փորձարկվելու են էլեկտրական շչակներ Հիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը Ռենարը նորից գլխավորել է Սաուդյան Արաբիայի հա... Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբեր... Ադրբեջանցու դեմ այսօր չենք կարող կռվել, դրա հ... Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացակ... Հաղթանակը շատ տպավորիչ էր. Կոբախիձե ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործությա... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վ... Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 27-ի համար Սա ՌԴ-ի խաղերն է, Վրաստանում ռուսական թևն անց... Քննարկում ենք մյուս տարի Մեղրի-Բագրատաշեն հեծ... Հրդեհ՝ Տիչինայի փողոցում ՃՏՊ՝ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին․ կա տուժ... «Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ ... Գազ չի լինելու․ հասցեներ Քննչականում Հոկտեմբերի 27-ի հետ կապված մի քան... Զենքերը նախօրոք էին տարել ԱԺ, Հոկտեմբերի 27-ի... Ո՞ւր են. Հոկտեմբերի 27-ից հետո պաշտոնի կռիվ տ... Դիաբետիկ ռետինոպաթիա․ վաղ փուլերում ախտանշանն... Հրդեհ՝ Երևանի տներից մեկում. զոհ կա Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությո... Հայտնի են Վրաստանի խորհրդարանական ընտրություն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խոհեմության և զսպվածության կոչ եմ անում․ Ռաֆա... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Մեքենան կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու մ... 36 ժամ ջուր չի լինելու «Երբեք փողին չեմ նայել». ամերիկյան ֆիլմերի հա... Աֆրիկայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակ... Նստանյարդի բորբոքում. ի՞նչ անել, եթե ցավերը չ... Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ... Անգլիական ակումբի ներկայացուցիչները բանակցութ... Հրդեհ՝ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում «Խխունջի երազը»՝ լավագույն լիամետրաժ ֆիլմ. հա... Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի ... Ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյ... Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանում իրավիճ... Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տ... Մանրամասներ՝ երգչուհու 24-ամյա քրոջ մասնակցու... 2 բնակարան, 14 մլն դրամ ավանդ, 13 մլն դրամ եկ... «Վրացական երազանք»-ն առաջատարն է․ ԿԸՀ նախագահ Թալանել են ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի մեքեն... Ֆիլիպիններում փոթորկի հետևանքով 81 մարդ զոհել... Բենզալցակայանի մոտ կայանված «Mercedes»-ում հր... Ցանկանում ենք Ինտեր Մայամին դարձնել աշխարհի խ... Երևանում 18-ամյա վարորդը «Volkswagen id.4»-ով... Կարեն Խաչանովը թենիսի «Vienna Open»-ի եզրափակ... Եվրոպական Վրաստանը հաղթում է 52%-ով նույնիսկ ... Ուղիղ միացում Թբիլիսիից. Վրաստանում հետընտրակ... Ընտրատեղամասի մոտ ծեծել են «Ազգային շարժման» ... Դանակահարություն, ծեծ ու բազմաթիվ խախտումներ.... Վրաստանում բերման է ենթարկվել 5 դիտորդ. ընդդի... Այրվել է մոտ 250 հակ անասնակեր Հրդեհ՝ Եղվարդում․ ավտոմեքենա է այրվել Ցանկանում ենք ստանալ սահմանադրական մեծամասնու... Ռոբինյոն նոր զբաղմունք է գտել բրազիլական բանտ... Իրավաբանական «ժուլիկություն» է․ Արսեն Բաբայան... 10 սահմանապահ է սպանվել Իրանում Մեքենան բախվել է քարերին ու հայտնվել դաշտում.... Ճամբարակում ձյուն է տեղում Այդ տղայի մեջ զարգացած է մարդասպանի բնազդը․ Վ... Լոռիում ավտոմեքենա է այրվել Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ Վրաստանի... 24-ամյա վարորդը «Tesla»-ով կոտրել է աղբամաննե... ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առան... ԱԺ պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ... Վթարից մաhացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քու... Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասի քվեներն անվավե... ՌԴ-ն խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի ... Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ու... Երևանում բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուս... Ամոթալի է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ... Մառնեուլիի սակրեբուլոյի անդամը քվեաթերթիկներ ... Կստեղծվի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատ... «Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամն... Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ ե... Իրանը հայտարարել է, որ կօգտվի Իսրայելին պատաս... Սպասվում են տեղումներ․ լեռնային գոտիներում՝ ձ... Ընտրությունները տոտալ ազդեցություն են ունենալ... Երևանում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 44-օրյա պատերազմի մասնակիցների նկարները ներկա... Աշխատանքային այց Շիրակի մարզ՝ մկնանման կրծողն... Երևանում «BMW»-ը բախվել է բազալտե եզրաքարերին... Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութա...

Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ քայլվածք


Այս խորհուրդներն օգտակար կլինեն և՛ կարիերայում հաջողությունների ձգտողների, և՛ ցանկացած մեկի համար, ով ցանկանում է դրական տպավորություն թողնել:

Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ քայլվածք

Մի պահ դուրս եկեք փողոց և նայեք ձեր շուրջը: Տեսնու՞մ եք, թե ինչպես են շրջապատում քայլում մարդիկ: Մեկը ուսերը կախել է, մյուսը ձեռքերը այս ու այն կողմ է թափահարում, երրորդը քայում է այնպես, կարծես բեմահարթակում է, իսկ մեկ ուրիշն էլ սիրում է հրել մյուսներին… Ամեն մարդ ունի իր ուրույն, բայց հաճախ սխալ քայվածքն ու կեցվածքը: Լավ կլիներ, եթե փողոցներում հայելիներ լինեին… Գեղեցիկ կեցվածքն ու քայլվածքը լավ շարժուձևի անբաժանելի մասն են: Ամենաինքնատիպ և գեղեցիկ հագուստն անգամ կեցվածք չունեցող մարդուն չի սազում:

Առանց ճիշտ կեցվածքի հնարավոր չէ ճիշտ քայլվածք, առողջ և ինքնավստահ տեսք ունենալ: Իսկ ոչ ճիշտ քայլվածքը հոգնեցնում է մարդուն, լարում մկաններն ու նյարդային համակարգը: Ճիշտ քայվածքը կարող է թաքցնել ձեր մարմնի թեությունները և ընդգծել առավելությունները:

Առնական տեսքը, լայն քայլքը և ձեռքերի կտրուկ շարժումները հատուկ են տղամարդուն և չեն սազում կնոջը: Կինը պետք է ավելի զուսպ, հավաք կեցվածք ու քայվածք ունենա: Կնոջ քայվածքում պետք է խորհրդավորություն և գաղտնիք լինի:

Խորհուրդ է տրվում սիրահար զույգերին

Երկուսով քայլելիս' մանավանդ թևանցուկ, պետք է քայլել միևնույն ոտքից' ճիշտ կեցվածքն ու քայլվածքը պահպանելու համար: Հատկապես մեր իրականությունում կարելի է հանդիպել սիրահար զույգերի, որոնց մոտ սերը մի փոքր այլ դրսևորում ունի: Տղաները սիրում են սիրելիների փխրուն ուսերին դնել իրենց ձեռքերը: Իսկ աղջիկներից շատերը լռում են: Ավելորդ ծանրությամբ դժվար է ուղիղ կեցվածքը պահպանել: Բացի այդ՝ նման ձևով քայլելը անքաղաքավարի է և տգեղ:

«Դու անցորդի պես քեզ միայն զգա»…

Փողոցում քայլելիս սևեռուն հայացքով մի նայիր անցորդներին: Քայլելիս ակնթարթորեն կարող ես հայացք գցել շրջապատող մարդկանց վրա:

Եթե ծայրահեղ անհրաժեշտություն չէ, քայլելու ընթացոում մի սնվիր: Չնայած «ոտքի վրա» սնվելը ընդունված է շատ երկրներում և դարձել է մարդկանց առօրյայի մի մասնիկը, սակայն կիրթ վարվելաձևի «ոսկե կանոններում» դա անընդունելի է: Փորձիր մոտակայքում գտնել փոքրիկ այգի, հարմար նստիր այնտեղ և հանգիստ սնվիր:

Քայլելիս, մի' մոռացիր երբեմն ժպտալ

Մարդիկ առանց այն էլ առօրյայում բազմաթիվ հոգսեր են ունենում, եթե ուզում ես ինչ-որ բանով օգնել դիմացովդ անցնող մտածկոտ և վրդովված դեմքով մարդուն, ժպտա նրան… Իսկ, եթե փնտրում ես երկրորդ կեսիդ, թեթև քայլածքը, սլացիկ կեցվածքը և ժպիտը անհրաժեշտ պայմաններ են:

Հմայքի գաղտնիքը

Ամերիկյան գիտնականները պարզել են, որ հմայքի գաղտնիքը թաքնված է քայլվածքում: Վերջիններս կանանց խորհուրդ են տալիս քայլելիս փոքր-ինչ շարժել կոնքերը, իսկ տղամարդկանց' ուսերը: Գեղեցիկ կազմվածք ունենալը բավական չէ հմայիչ լինելու համար:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց ուշադրությունը գրավում են կանացի քայլվածքով ու շարժուձևով աղջիկները: Եվ գեղեցիկ կազմվածքը դառնում է երկրորդական: Կանանց համար հմայիչ են համարվում ոչ թե քայլելիս կոնքերը շարժող տղամարդիկ, այլ' առնական, հիմնականում քայլելիս ուսերով աշխատող ներկայացող կերպարները:

Գիտնականները ճանաչված մարդկանցից ճիշտ և գեղեցիկ քայվածք ունենալու համար առանձնացնում են Ջենիֆեր Լոպեսին, Բիյոնսեին: Հենց այդ պատճառով էլ նրանք համարվում են բազմաթիվ տղամարդկանց «սրտակեր» կանայք: Իսկ տղամարդկանցից առանձնացնում են Մել Գիբսոնին և Առնոլդ Շվարցենեգերին:

Ճիշտ և վստահ քայլելով, դուք կարող եք նվազեցնել մանր խուլիգանությունների քանակը

Որոշ հոգեբանների կարծիքով, մի շարք մասնագիտություներ ունեն իրենց աշխատանքին բնորոշ կեցվածք: Վստահ քայլվածք ունեցող մարդիկ համարվում են ոստիկանները կամ բարձր Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ քայլվածքպաշտոններ գրավող մարդիկ: Փողոցում վստահ քայլվածքը վախեցնում և ետ է պահում գողությունից կամ մանր խուլիգանություններից, պոտենցիալ հանցագործներին: Այդպիսի քայվածքի տեր մարդը շրջապատի վրա թողնում է կայացած, ինքնավստահ, զուսպ և հուսալի մարդու տպավորություն: Ճիշտ կեցվածքն ու քայվածքը անհրաժեշտ են հատկապես ղեկավար աշխատողներին, գործարարներին, լիդերներին, իրենց հեղինակությունն ու վարքը պահպանելու համար:

Հոգեբանների կարծիքով սխալ քայլվածք կարող է առաջանալ բարդույթների պատճառով: Բարձրահասակ մարդիկ հաճախ բարդույթավորվում են իրենց արտաքին տեսքից. սկսում են քայլել ուսերը կախ և մեջքին կորություն տված: Նրանք ուղղակի չեն գիտակցում, որ բարձրահասակ լինելը առավելություն է և երազանք շատերի համար:

... Իսկ այդ ժամանակ դատարկ փողոցում,
Քայլում էր մի տղա ձեռքերը գրպանում…

Անքաղաքավարի է համարվում քայլելու ընթացքում կամ ինչ-որ մեկի հետ զրուցելիս ձեռքերը գրպաններում պահելը: Այդպես դու անհարգալից վերաբերմունք ես ցույց տալիս դիմացինի նկատմամբ: Գրպանների ծառայությունից պետք է օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ ձմռանը, ցրտից ձեռքերը պաշտպանելու համար:

Այսօրվանից սկսում ենք ճիշտ քայլել

Գլուխը և ողնաշարը պետք է լինեն ուղղահայաց գծի վրա: Երբ երկար ժամանակ գլուխը առաջ կամ հետ է ուղղվում, ուսերի և պարանոցի մկանները լարվում են, դա կարող է գլխացավերի, ուշադրության անկման պատճառ դառնալ: Երբ թույլ կեցվածքը սովորություն է դառնում, իրանն աստիճանաբար ծռվում է, որի հետևանքով խախտվում է ներքին օրգանների դիրքը: Պետք է խուսափել ճոճվելով կամ դոփելով քայլելուց: Ձեռքերի չափազանց թափահարումը, ուսերն օրորելով քայլերը ոչ կնոջ, ոչ էլ տղամարդու քայլվածքին հարիր չեն:

Քայլելիս մտապահեք որևէ երաժշտություն և քայլեք երգի ռիթմին համահունչ

Քայլելիս ձեռքերը պետք է շարժել քայլերի ռիթմով, ոտնաթաթերը համարյա զուգահեռ պետք է լինեն, իսկ ոտքերի մատները' փոքր-ինչ դեպի դուրս: Քայլվածքը պետք լինի ռիթմիկ, քայլերի երկարությունը՝ միջին չափի: Շտապելիս ոչ թե պետք է մեծացնել քայլքի երկարությունը, այլ արագացնել քայլերը: Առանց ծայրահեղ անհրաժեշտության վազել կամ մի քանի աստիճան ցատկելով բարձրանալ կամ իջնել խորհուրդ չի տրվում:

Գրքերը միայն կարդալու համար չեն

Եթե զբաղված առօրյայում ազատ րոպե եք գտնում, վերցրեք ձեռքի տակ գտնվող մի քանի գիրք, դրեք գլխին և սկսեք դանդաղ քայլել, սակայն աստիճանաբար արագացնելով քայլերը: Այն կօգնի ձեռք բերել գեղեցիկ կեցվածք և ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Հարգանք մեծի նկատմամբ

Տարեցների միջավայրում իր կեցվածքով ու պահվածքով երիտասարդը պետք է ավելի ձգված լինի, քան իր հասակակիցների շրջանում. դրանով նա ընդգծում է իր հարգանքը տարեցների հանդեպ: Հարկավոր է միշտ ուղիղ կանգնել, սակայն չպետք է լարվել: Լավ չէ կանգնել հարցական նշանի նման' գլուխը, ուսերը կախ, մեջքը կորացրած, ծնկները կիսածալված: Այդպես կանգնելն առաջին հերթին վնաս է թոքերին, քանի որ կրծքավանդակը սեղմվում է:

Բազմամարդ հասարակական տրանսպորտ

Երևի թե բոլորին ծանոթ է երթուղային տրանսպորտում հաճախ հարցական նշանի դիրքով երթևեկելը: Ինչ արած' ստիպված ենք, սակայն երթուղայինից դուրս գալով' մի շտապիր: Ուղիղ կանգնիր և ձգվիր հնարավորինս վերև: Մի քանի վայրկյան այդպես կանգնելուց հետո միայն սկսիր քայլել:

Երկար ժամանակ համակարգչի առջև նստած անցկացնելուց կամ լարված աշխատանքից հետո կանգնեք հայելու առջև, գլուխը պահեք ուղիղ, ուսերը՝ միևնույն գծի վրա: Այդ դիրքում մնացեք 1 րոպե, փակեք աչքերը, թուլացեք և գլուխը թեթևակի շարժեք: Այս վարժությունը օրվա ընթացքում հնարավորինս շատ կրկնեք, որպեսզի ուղիղ կեցվածքը դառնա սովորություն:

Ընտրե'ք հարմարավետ կոշիկներ

Քայլվածքի և առողջության վրա մեծ ազդեցություն են թողնում կոշիկները: Հիշեք մեծապատիվ Աբիսողոմ աղային, նրա անհարմարավետ կոշիկները: Նրա նման զոհ մի գնացեք քաղաքավարությանը: Ոտնաթաթը սեղմող, ցավեցնող, բարձր կրունկներ ունեցող կոշիկներով շատ դժվար է քայլել: Այս պատճառով կոշիկ ընտրելիս հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել դրա հարմարավետությանը:

Հայտնի ոճաբաններից շատերը ասում են, որ բարձրակրունկ կոշիկների վրա քայլելը արվեստ է: Սակայն այդ արվեստը պետք է սովորել հատուկ մարդկանց հսկողության ներքո: Դպրոցահասակ աղջիկներին խորհուրդ չի տրվում կրել բարձրակրունկ կոշիկներ: Դրանք կարող են առաջացնել ողնաշարի կամ կոնքագոտու թերություններ:

Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև դպրոցական պայուսակներին: Անպայման գնեք երկուսանի պայուսակներ: Մեկուսանի պայուսակի պատճաով կարող է առաջանալ ողնաշարի թեքում: Պայուսակի ծանրությունը պետք է հավասարապես բաշխվի երկու ուսերի վրա:

Մշտապես գեղեցիկ կեցվածք ունենալու համար հարկավոր է զբաղվել մարմնամարզությամբ, օրվա ընթացքում գոնե 30 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին կամ սիրողական պարերին:

Հայկուհի Ասատրյան

 

Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://www.kiss.am/news/inchpe_s_ownenal_geghecik_qaylvac_39_q/2013-07-31-10
Երևանի մուշտակների խանութում հայտնաբերվել է տ... 8 մարդ է զոհվել Լիբանանում բնակելի շենքին իսր... Հիմա շատ ավելի արդիական է հատկապես BRICS-ը․ Ա... Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին ծաղիկներ ... Հրդեհ` Գյուլբենկյան փողոցում. հայտարարվել է հ... Զուրաբիշվիլին ընտրության արդյունքների վերաբեր... Արմավիրի մարզում բախվել են «BMW X5»-ն ու «Mer... ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է... Այգեստանի տներից մեկում լսվել է պայթյունի ձայ... Ավտովթար՝ Երևանի կենտրոնում Աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշն այ... Փորձարկվելու են էլեկտրական շչակներ Հիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը Ռենարը նորից գլխավորել է Սաուդյան Արաբիայի հա... Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբեր... Ադրբեջանցու դեմ այսօր չենք կարող կռվել, դրա հ... Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացակ... Հաղթանակը շատ տպավորիչ էր. Կոբախիձե ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործությա... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վ... Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 27-ի համար Սա ՌԴ-ի խաղերն է, Վրաստանում ռուսական թևն անց... Քննարկում ենք մյուս տարի Մեղրի-Բագրատաշեն հեծ... Հրդեհ՝ Տիչինայի փողոցում ՃՏՊ՝ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին․ կա տուժ... «Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ ... Գազ չի լինելու․ հասցեներ Քննչականում Հոկտեմբերի 27-ի հետ կապված մի քան... Զենքերը նախօրոք էին տարել ԱԺ, Հոկտեմբերի 27-ի... Ո՞ւր են. Հոկտեմբերի 27-ից հետո պաշտոնի կռիվ տ... Դիաբետիկ ռետինոպաթիա․ վաղ փուլերում ախտանշանն... Հրդեհ՝ Երևանի տներից մեկում. զոհ կա Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությո... Հայտնի են Վրաստանի խորհրդարանական ընտրություն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խոհեմության և զսպվածության կոչ եմ անում․ Ռաֆա... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Մեքենան կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու մ... 36 ժամ ջուր չի լինելու «Երբեք փողին չեմ նայել». ամերիկյան ֆիլմերի հա... Աֆրիկայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակ... Նստանյարդի բորբոքում. ի՞նչ անել, եթե ցավերը չ... Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ... Անգլիական ակումբի ներկայացուցիչները բանակցութ... Հրդեհ՝ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում «Խխունջի երազը»՝ լավագույն լիամետրաժ ֆիլմ. հա... Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի ... Ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյ... Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանում իրավիճ... Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տ... Մանրամասներ՝ երգչուհու 24-ամյա քրոջ մասնակցու... 2 բնակարան, 14 մլն դրամ ավանդ, 13 մլն դրամ եկ... «Վրացական երազանք»-ն առաջատարն է․ ԿԸՀ նախագահ Թալանել են ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի մեքեն... Ֆիլիպիններում փոթորկի հետևանքով 81 մարդ զոհել... Բենզալցակայանի մոտ կայանված «Mercedes»-ում հր... Ցանկանում ենք Ինտեր Մայամին դարձնել աշխարհի խ... Երևանում 18-ամյա վարորդը «Volkswagen id.4»-ով... Կարեն Խաչանովը թենիսի «Vienna Open»-ի եզրափակ... Եվրոպական Վրաստանը հաղթում է 52%-ով նույնիսկ ... Ուղիղ միացում Թբիլիսիից. Վրաստանում հետընտրակ... Ընտրատեղամասի մոտ ծեծել են «Ազգային շարժման» ... Դանակահարություն, ծեծ ու բազմաթիվ խախտումներ.... Վրաստանում բերման է ենթարկվել 5 դիտորդ. ընդդի... Այրվել է մոտ 250 հակ անասնակեր Հրդեհ՝ Եղվարդում․ ավտոմեքենա է այրվել Ցանկանում ենք ստանալ սահմանադրական մեծամասնու... Ռոբինյոն նոր զբաղմունք է գտել բրազիլական բանտ... Իրավաբանական «ժուլիկություն» է․ Արսեն Բաբայան... 10 սահմանապահ է սպանվել Իրանում Մեքենան բախվել է քարերին ու հայտնվել դաշտում.... Ճամբարակում ձյուն է տեղում Այդ տղայի մեջ զարգացած է մարդասպանի բնազդը․ Վ... Լոռիում ավտոմեքենա է այրվել Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ Վրաստանի... 24-ամյա վարորդը «Tesla»-ով կոտրել է աղբամաննե... ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առան... ԱԺ պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ... Վթարից մաhացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քու... Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասի քվեներն անվավե... ՌԴ-ն խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի ... Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ու... Երևանում բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուս... Ամոթալի է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ... Մառնեուլիի սակրեբուլոյի անդամը քվեաթերթիկներ ... Կստեղծվի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատ... «Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամն... Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ ե... Իրանը հայտարարել է, որ կօգտվի Իսրայելին պատաս... Սպասվում են տեղումներ․ լեռնային գոտիներում՝ ձ... Ընտրությունները տոտալ ազդեցություն են ունենալ... Երևանում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 44-օրյա պատերազմի մասնակիցների նկարները ներկա... Աշխատանքային այց Շիրակի մարզ՝ մկնանման կրծողն... Երևանում «BMW»-ը բախվել է բազալտե եզրաքարերին... Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan