Նախագահների հետ հանդիպումից հետո Փաշինյանի երեկվա ուղերձը շրջադարձ էր այս օրերի տրամադրություններում․ Նա հայտարարեց, որ հարցի լուծման միակ ճանապարհը ռազմաճակատում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում փակ քննարկման ռեժիմով հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք ուժերի, կայացել է Անվտանգության խորհրդի նիստ: Ընդունել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել աննախադեպ, պատմական հանդիպում Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահների մասնակցությամբ:
Այս հանդիպումները բավական են հասկանալու համար, որ իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ բարդ ու լարված, եւ որ այս հանդիպումների նպատակը միայն այն չէ, որ վարչապետն իր հետ հանդիպած ուժերին ներկայացնի, թե ինչ իրավիճակ է տիրում ճակատում, կամ էլ նախկին նախագահները քննարկեն դա: Ենթադրվում է, որ այս հանդիպումներն ինչ-որ կարեւոր որոշումների նախերգանքն են: Սակայն նախագահների հանդիպումից հետո Փաշինյանի երեկվա ուղերձը կարծես շրջադարձ էր այս օրերի տրամադրություններում․ նա հայտարարեց, որ հարցի լուծման միակ ճանապարհը ռազմաճակատում է, եւ այս փուլում դիվանագիտական կարգավորում չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: