Սեմյոն Բաղդասարով. Կարծում եմ՝ ՀՀ ղեկավարությունը գիտակցեց, որ Հայաստանի միակ բարեկամը եղել և մնում է Ռուսաստանը
Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջապես գիտակցեց, որ Հայաստանի միակ բարեկամը եղել եւ մնում է Ռուսաստանը: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը:
«Կարծում եմ՝ Հայաստանի ղեկավարությունը, հայ ժողովուրդը դա վաղուց գիտեր եւ ոչ մի րոպե չի կասկածել, վերջապես հասկացավ, որ Հայաստանի միակ բարեկամը եղել եւ մնում է Ռուսաստանը:
Բազմավեկտորությունը խարդախից է, պետք չէ աջակցություն եւ օգնություն փնտրել ՆԱՏՕ-ից, դժվար թե հնարավոր լինի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գտնել այլ բան, բացի ափսոսանքից ու «հրադադարի ռեժիմի խախտումներով խոր մտահոգությունից»: Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի անդամ, կարիք չկա պատրանքներ ունենալ այս կապակցությամբ: ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ այլ երկրներ կվրդովվեն Թուրքիայի գործողություններից, կրկին մտահոգություն կհայտնեն, բայց իրական օգնություն չեն տրամադրի Հայաստանին:
Միակ երկիրը, որը կարող է օգնություն ցուցաբերել, Ռուսաստանի Դաշնությունն է»,- նշել է նա: