Իտալիան գերազանցել է COVID-19-ով նոր վարակակիրների թվի ռեկորդը
Իտալիայում SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվածների թվի ամենօրյա աճի նոր ռեկորդ է սահմանվել: Այս մասին հայտնում է Corriere Della Sera-ն:
Այսպիսով, մեկ օրվա ընթացքում COVID-19-ի թեստի դրական պատասխան է ստացել 15199 քաղաքացի: Նախորդ ռեկորդը կազմում էր 11705 դեպք, որը սահմանվել էր հոկտեմբերի 18-ին: