Մբապեն ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ»
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Լիվերպուլում» եւ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին միանալ հաջորդ ամռանը, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։
Մբապեի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մադրիդի «Ռեալը»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ Փարիզյան ակումբը ցանկանում է հինգ տարով երկարաձգել Մբապեի պայմանագիրը, սակայն մերժում է ստացել։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն մասնակցել է 4 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։