Ֆրանսիան հրաժարվել է Ռուսաստանին արբանյակների մասեր մատակարարելուց
Ֆրանսիական ընկերությունը հրաժարվել է «Ռոսկոսմոս»-ին արբանյակների բաղադրիչներ մատակարարել: Այդ մասին հայտնել է «Ռոստեխ»-ի գիտատեխնիկական խորհրդի նախագահ Յուրի Կոպտևը: Նա նշել է, որ այդմասերի արտադրությունը կազմակերպվում է Սարատովի գործարանում:
Խոսքը վազող ալիքների վակուումային լամպերի մասին է, որոնք չափազանց անհրաժեշտ են սարքերի շահագործման համար: Պատճառները, թե ինչու Ֆրանսիան հրաժարվեց մատակարարել բաղադրիչները, չեն նշվում: