«System of a Down»-ի կիթառահար Շավո Օդաջյանը հետեւորդներին տեղեկացնում է Արցախում իրադարձությունների մասին
«System of a Down» ռոք խմբի բաս կիթառահար, ամերիկահայ Շավո Օդաջյանն այս օրերին ակտիվ է սոցիալական ցանցերում եւ արձագանքում է Արցախում ծավալվող իրադարձություններին։
երաժիշտը շարունակում է հետեւորդներին տեղեկացնել զարգացող իրադարձությունների մասին։ Insatgram-յան էջի Stories բաժնում նա նամակագրություն է հրապարակել՝ նշելով, որ թուրք հետեւորդից հաղորդագրություն է ստացել, որում նշված է. «Մենք սիրում ենք քեզ։ Խնդրում եմ, մեզ քաղաքականության հետ մի խառնեք։ Մենք պատերազմ չենք ուզում»։
Երաժիշտը նաեւ ցույց է տվել «հաղթելու ենք» գրությամբ շապիկ, որի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ի դեպ, Շավո Օդաջյանը կիսվել է նաեւ «System of a Down»-ի թմբկահար Ջոն Դոլմայանի հրապարակմամբ, որում նշված է, որ Ադրբեջանը թիրախավորում է հոսպիտալները, եկեղեցիները, դպրոցները, տներն ու խաղաղ բնակիչներին, իսկ Հայաստանը թիրախավորում է բացառապես ռազմական օբյեկտներն ու ահաբեկիչներին։