«Մանչեսթեր Յունայթեդի» պարտքը հասել է 474 միլիոն ֆունտ ստերլինգի
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2019-2020 թվականների մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը։ Ակումբի պարտքը կազմել է 474,1 միլիոն ֆունտ ստերլինգը, ինչը 133 տոկոսով ավելի է նախորդ մրցաշրջանում ունեցած պարտքից (203,6 միլիոն), հաղորդում է Goal.com-ը։
Հասույթը նվազել է 19 տոկոսով եւ կազմել է 509 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ակումբի կորուստը կազմել է 23,2 միլիոն ֆունտ ստերլինգ։ Անցած ֆինանսական տարում «Մանչեսթեր Յունայթեդն» ունեցել էր 18,9 միլիոն ֆունտ ստերլինգի շահույթ։
Գլխավոր բացասական ճնշող ուժը կորոնավիրուսի համավարակն է եւ դրա ազդեցությունը ֆուտբոլային մրցաշարերի վրա։