ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 22-ին որոշում կընդունի Գերմանիայում նոր տիեզերական կենտրոնի ստեղծման մասին
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 22-ին որոշում կընդունեն Գերմանիայի Ռամշտեյնի ավիաբազայում դաշինքի նոր տիեզերական կենտրոնի ստեղծման մասին: Հոկտեմբերի 21-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հոկտեմբերի 22 – 23-ը դաշինքի պաշտպանության նախարարների տեսախորհրդաժողովի նախաշեմին:
«Ես ակնկալում եմ, որ վաղը համաձայնություն ձեռք կբերվի Գերմանիայի Ռամշտանի ավիաբազայում նոր տիեզերական կենտրոնի ստեղծման շուրջը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: