NYT-ը հայտնել է, որ Թրամփը հաշվեհամար ունի չինական բանկում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հաշվետվությունների համաձայն` Չինաստանը երեք օտարերկրյա պետություններից մեկն է, որտեղ ԱՄՆ առաջնորդը բանկային հաշիվ ունի, գրում է «Գազետա»-ն` վկայակոչելով The New York Times-ը:
Պարբերականի համաձայն` Չինաստանում բանկային հաշիվը վերահսկվում է Trump International Hotels Management LLC-ի կողմից, որը 2013-ից 2015 թվականներին 188 հազար ԱՄՆ դոլարի հարկ է վճարել Չինաստանում:
Նյութում նշվում է, որ Թրամփը եւս երկու բանկային հաշիվ ունի Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում:
Trump Organization-ի փաստաբան Ալան Գարթենը հայտարարել է, որ ընկերությունը «հաշիվ է բացել չինական բանկում, որը գրասենյակներ ունի ԱՄՆ-ում` այնտեղ բիզնեսի վարման հետ կապված տեղական հարկերը վճարելու համար»: Գարթենը պարզաբանել է, որ հաշիվը հայտնվել է այն բանից հետո, երբ Trump Organization-ը գրասենյակ էր բացել Չինաստանում` «Ասիայում հյուրանոցային գործարքների հնարավորություններն ուսումնասիրելու համար»: