Միշա Ալոյան. Հիվանդությունը հեշտ չանցավ
Բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA Gold-ի գոտու գործող հաղթող Միշա Ալոյանը կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Այդ մասին 32-ամյա ռուսաստանցի բռնցքամարտիկը հայտնել է ֆեյսբուքյան էջում:
«Հոկտեմբերի սկզբին կորոնավիրուսով վարակվեցի Մոսկվայում: Բարձր ջերմություն ունենալու առաջին օրից ինքնամեկուսացա, իսկ չորրորդ օրը կորցրի համի ու հոտի զգացումը: Անկեղծ կլինեմ, հիվանդությունը հեշտ չանցավ, սակայն չէի կարող ինձ թույլ տալ դուխաթափ լինել: Հիմա ինձ հետ ամեն բան կարգին է: Բացասական թեստ հանձնելուց հետո դուրս եմ գրվել հիվանդանոցից, սակայն 2 շաբաթով պետք է մեկուսանամ: Բոլորին կոչ եմ անում դիմակ կրել հասարակական վայրերում, մյուսներից պահանջեք պահպանել սոցիալական հեռավորություն: Շատերը հրաժարվում են գիտակցել խնդրի լրջությունը: Բոլորին մաղթում եմ առողջություն, բարեկեցություն ու ամուր կամք»,- գրել է Ալոյանը:
Հիշեցնենք, որ Միշա Ալոյանը նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2019թ․ դեկտեմբերին։ Կեմերովոյում տեղի ունեցած մենամարտում նա հաղթել էր Պանամայի ներկայացուցիչ Ռոնալ Բատիստային։