Իրանը ՀՕՊ լայնածավալ զորավարժություններ է սկսել
Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները երկրի կեսից ավելին ընդգրկող լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել, հաղորդում է Tasnim News-ը:
Զորավարժություններին մասնակցել են բանակի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ) հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները:
Կազմակերպիչների խոսքով` զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստվածության բարձրացմանը եւ զինված ուժերի ՀՕՊ հնարավորությունների ամրապնդմանն իրական պատերազմի մոդելավորված պայմաններում: