ԱՄՆ-ում տղամարդն ատրճանակից կրակել է Թրամփի կողմնակիցների ուղղությամբ
Մերիլենդ նահանգի բնակիչներից մեկը ձերբակալվել է եւ հարձակման մեջ է մեղադրվում այն բանից հետո, երբ կրակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկու կողմնակիցների վրա, ովքեր ազդանշանել են նրան ավտոմեքենայից, երբ նա կախում էր իր բակում BLM նշանում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով CBS News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, երբ Նիլ Հոուքն իր որդու հետ միասին Թրամփին սատարող մեծ պաստառով ավտոմեքենայից ազդանշանել է իր հարեւանին, ով իր բակում կախում էր Black Lives Matter նշանը:
«Նա կռացավ: Նա այնտեղ ատրճանակ ուներ, հանեց եւ ուղղեց մեր վրա: Մենք շվարել էինք: Ապա կրակոցներ լսեցինք ատրճանակից»,- հեռուստաալիքը մեջբերում է Հոուքի խոսքերը:
Նա նշեց, որ նախկինում երբեք չէր հանդիպել իր հարեւանին:
Հեռուստաալիքի տվյալներով` կրակողին կարող է մինչեւ 100 տարվա ազատազրկում սպառնալ, սակայն տուժողը հայտարարել է, որ այդպիսի պատիժ չի ցանկանում նրա համար: