Բանկերը կներեն մարտերում զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց վարկային պարտավորությունները
Տվյալ օրենսդրական նախաձեռնությունն առաջարկում է բանկերին եւ վարկային կազմակերպություններին հնարավորություն տալ առանց որեւէ հարկային հետեւանքի ներել մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները: Այս մասին այսօր «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: