«Փյունիկը» վաճառքի է հանել Artsakh Strong գրությամբ մարզաշապիկները
Երևանի «Փյունիկն» «Ալաշկերտի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղի մարզաշապիկները հանել է վաճառքի: Artsakh Strong գրությամբ մարզաշապիկների վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Արցախին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Արաս Օզբիլիզի մարզաշապիկն աճուրդի է հանվել Ebay հարթակում: