Հոկտեմբերի 21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
«Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ին կնվազի 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։