Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները Mercury ընկերությունից պահանջել են հրաժարվել Թուրքիայից որպես հաճախորդ
Այսօր ես միացել եմ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի իմ գործընկերներին, որպեսզի նամակ հղենք Mercury ընկերությանը՝ պահանջելով, որպեսզի նա հրաժարվի Թուրքիայից որպես հաճախորդ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լոս Անջելեսի քղաքային խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեսը:
«Մենք չենք կարող թույլ տալ Թուրքիայի ցեղասպան հռետորաբանության շարունակությունը, Հայոց ցեղասպանության ժխտումը եւ ներկա ռազմական հանցագործությունների ժխտումը:
Մեր կոլեկտիվ պատասխանատվությունն է ասել՝ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ: Բավական են անմեղ խաղաղ բնակիչների անիմաստ սպանությունները: Բավական են գազանությունները, որոնք այսօր կատարվում են Արցախում: Մենք գործ չենք ունենա որեւէ ընկերության հետ, որն աջակցում է կամ աջակցել է Ցեղասպանության ժխտմանը»,-ընդգծել է նա՝ հրապարակելով նամակի տեքստն ուղղված Mercury ընկերության ղեկավար Կիրիլ Գոնչարենկոյին:
Նամակին միացել է քաղաքային խորհրդի շուրջ 15 անդամ: