Որոշում սեփականության նկատմամբ ներխուժման դեմ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը շրջանառության մեջ է դրել բավական հետաքրքիր մի որոշման նախագիծ, որը վերաբերում է «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելուն»:
Այս որոշումը հնարավորություն է տալու սեփականատերերին դիմել ոստիկանության օժանդակությանը իրենց սեփականությունը այլ անձանց շարժական գույքից ազատելու համար: Ենթադրվում է, որ սա արվել է այն դեպքերի համար, երբ ինչ-որ մարդիկ ապօրինի փորձեն տիրանալ այլոց սեփականությանը, և սեփականատերը հնարավորություն ունենա անմիջապես ազատել իր սեփականությունը նման ներխուժումից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: