«Արցախը շատ ամերիկյան պատմություն է». ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն այս մարմնին բանաձև է ներկայացրել Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ: Տիկին Նապոլետանոյի պատրաստած փաստաթղթում ասվում է.
«Տիկին խոսնակ, այսօր իմ ելույթը կապված է Արցախում շարունակվող հակամարտության հետ:
Արցախը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատ մարդկանց հաղթանակը օտարերկրյա տիրապետության նկատմամբ:
Այս հպարտ հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր Անկախության հռչակագրի խոսքերը, որը ամերիկացիների և ամբողջ աշխարհի համար հաստատել է, որ իշխանության արդար լիազորությունները բխում են կառավարվողների համաձայնությունից:
Հազարամյակների պատմություն ունեցող Արցախի՝ որպես Հայաստանի անբաժանելի մասի, հայտնի և հիմնովին փաստագրված պատմական դերին կարող ենք ավելացնել Արցախի ուժեղ իրավական կարգավիճակը՝ որպես անկախ հանրապետություն:
Դեպի առաջ ճանապարհը՝ ազատության ճանապարհն է, ուստի այսօր ես կոչ եմ անում ԱՄՆ-ին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»:
Այժմ բանաձևը պետք է քննարկվի Ներկայացուցիչների պալատում, որից հետո դրվի քվեարկության: