Վարկերը ծանր բեռ են դառնում. Կառավարությունը պետք է լուծում գտնի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արդեն գրեթե մեկ ամիս է` շարունակվում են պատերազմական գործողությունները, և զորահավաքով զորակոչվածներն ու կամավորները արդեն մեկ ամիս զրկված են աշխատելու և վաստակելու հնարավորությունից:
Չհաշված բազմաթիվ այլ նյութական խնդիրները, որ առաջանում են նրանց ընտանիքներում, կա նաև վարկերի վճարման խնդիրը: Ի սկզբանե հայտարարվել էր, որ բանկերը սառեցնում են կամավորների և զորակոչվածների վարկերի սպասարկումը, սակայն դրանք գումարվում են հաջորդ ամսվա վճարվելիք գումարներին, իսկ եթե պատերազմը շարունակվում է, ապա այդ բեռը դառնում է անհուսալիորեն ծանր:
Այնպես որ, կառավարությունը ինչ-որ լուծում պետք է մտածի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: