Սյունիք. Արցախի թիկունքը և Հայաստանի ողնաշարը ամուր է
Սյունիքը ոչ միայն Հայաստանը Իրանին կապող ճանապարհն է ու մեր երկրի ողնաշարը, այլև Արցախի թիկունքը:
ՍիվիլՆեթ-ը աշխատել է Քաջարան, Մեղրի և Ագարակ քաղաքներում՝ շոշափելու մարդկանց տրամադրություններն ու ակնկալիքները: Սյունիքը մի քանի հարյուր կիլոմետր՝ հիմնականում լեռներով ու լեռնաշղթաներով, սահմանակից է Նախիջևանին: