Արթուր Աբրահամի «կեսը» հայուհի՞
ՀարցազրույցներOperativ.am-ը զրուցեց հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի խոսնակ Սիրան Գրիգորյանի հետ, փորձելով ճշտել բռնցքամարտիկի զգացողությունները՝ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրված «Պողոս Նուբար» մրցանակի համար:
«Արթուր Աբրահամը հանդես եկավ իր խորին շնորհակալական խոսքով՝ նման պարգևին արժանանալու համար, ցանկություն հայտնեց համագործակցել սփյուռքի նախարարության ծրագրերին»,- նշում է խոսնակը:
Այդ մրցանակը անակնկալ էր բռնցքամարտիկի համար, նախարարությունը պարզապես հրավիրել էր բռնցքամարտիկին միջոցառման՝ առանց նշելու, թե ինչ միջոցառում է լինելու:
Խոսնակը նշեց, որ նախարարության աշխատակիցները իրենց հետաքրքող հարցերը ուղղեցին բռնցքամարտիկին. եղան ինչպես բռնցքամարտի և առաջիկա մենամարտերի, այնպես էլ՝ անձնական բնույթի հարցեր:
Բնականաբար, անձնական բնույթի հարցը այն էր, թե ի վերջո ով է լինելու բռնցքամարտիկի ընտրյալը, ինչին Արթուր Աբրահամը պատասխանել է, որ իր գլխավոր նպատակն այն է, որ իր «կեսը» լինի հայուհի, դա պարտադիր պայման է:
Արդեն իսկ վաղը Արթուրը մեկնելու է Գերմանիա, մարտի 30-ին կամ ապրիլի 6-ին սպասվում է նոր մենամարտ, մրցակիցը Ռոբերտ Շտիգլիցն է, որի հետ հայազգի բռնցքամարտիկը մենամարտել է օգոստոսին և նվաճել աշխարհի չեմպիոնի գոտին:
Հիմա էլ ռեվանշ հրավեր է հայտատարված, մենամարտը կայանալու է Գերմանիայում, բայց քաղաքը դեռևս հայտնի չէ: