Մելանյա Թրամփը չեղյալ է հայտարարել իր ելույթը COVID-19- ից հետո վատ ինքնազգացողության պատճառով
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, որ վերջերս է ապաքինվել կորոնավիրուսից, չեղյալ է հայտարարել իր նախընտրական ելույթը Փենսիլվանիայում՝ գրում է CNN-ը՝ վկայակոչելով առաջին տիկնոջ աշխատակազմի ղեկավար Ստեֆանի Գրիշամին:
«Տիկին Թրամփն օր օրի իրեն ավելի լավ է զգում ապաքինվելուց հետո, բայց, հաշվի առնելով նրա շարունակական հազը, նա ամեն դեպքում այսօր այցեր չի կատարի», – ասվում է Գրիշեմի հայտարարության մեջ: