«21-րդ դարում երեխաները չպետք է մեծանան այսքան մեծ ատելության մեջ. Ոչ պատերազմին». բրիտանահայ հայտնի շոումեն Գեւ Օրկյան
Բրիտանահայ հայտնի շոումեն Գեւ Օրկյանը հերթական անգամ բարձրաձայնել է արցախյան պատերազմի թեման` շեշտելով, որ անընդունելի է երեխաների` այսչափ ատելության մեջ ապրելը:
Նա եռագույնի պատկերով նոր լուսանկար է հրապարակել, որի վրա գրված է` «Ճակատամարտում գրանցված ցանկացած մահ պետք է ոչ թե տոնել, այլ ողբալ, որովհետեւ կյանքի նպատակն առաջ գնալն է, ոչ թե կանգ առնելը»:
Հրապարակմանը կից Օրկյանը գրառում է արել. «Ես աղոթում եմ բոլոր այն անմեղ մարդկանց համար, որոնք զոհվում են այս բարբարոսական պատերազմի պատճառով: 21-րդ դարում երեխաները չպետք է մեծանան այսքան մեծ ատելության մեջ»,-գրել է նա` օգտագործելով «Խաղաղություն», «Ոչ պատերազմին» եւ «Զինադադար» հեշթեգերը: