Ռոբերտո Սոլդադոն վարակվել է կորոնավիրուսով
Իսպանական «Գրանադայի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իսպանացի 35-ամյա ֆուտբոլիստն ախտանիշներ չունի, բայց գտնվում է ակումբի բժիշկների վերահսկողության ներքո:
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը Լա լիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 4 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ: