Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահը մահացել է 58 տարեկանում
Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահ Բրունո Մարտինին մահացել է 58 տարեկանում, հաղորդում է RMC Sport-ը:
Նախորդ շաբաթ նախկին ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր սրտի կաթվածի հետևանքով: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Բրունո Մարտինին Ֆրանսիայի հավաքականում հանդես է եկել 1987-1996-ը: Եվրո-1996-ում նա դարձել է բրոնզե մեդալակիր: Ակումբային մակարդակում դարպասապահը խաղացել է «Օսերում», «Նանսիում» և «Մոնպելյեում»: 1999-ին ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Մարտինին դարպասապահների մարզիչ է աշխատել Ֆրանսիայի ազգային ու երիտասարդական հավաքականներում: