Իրանի տարածքում անօդաչու է ընկել
Իրանի Հոդաֆարին նահանգի նահանգապետ Ալի Ամիրի Ռադը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան երկրի տարածքում՝ Կարա Գուչ գյուղի շրջանում, անօդաչու սարք է ընկել, հայտնում է IRNA գործակալությունը:
Միջադեպի հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան:
Նահանգապետի խոսքով՝ այժմ մասնագետներն ուսումնասիրում են անօդաչուն, որպեսզի պարզեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որին է այն պատկանում:
Նշվում է, որ հակամաչրտության գոտում զինված գործողությունների ֆոնին ավելի քան 60 հրետանային արկ է ընկել Իրանի տարածք: