Երեւանի քաղաքապետ. 300 նոր ավտոբուսները նախատեսված կլինեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար
100 նոր միկրոավտոբուսները, ինչպես նաեւ 200 ավտոբուսները, որոնք ծրագրվում է գնել, նախատեսված կլինեն սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար: Այս մասին այսօր Երեւանի Ավագանու խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրա խոսքով՝ նման պահանջներ են սահմանվել նաեւ 500 վերելակների համար, որոնց մի մասն արդեն տեղադրվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում:
«Նման միջոցները հատկապես արդիական կլինեն հետպատերազմյան շրջանում՝ կապված սահմանափակ հնարավորություններով մարդկանց թվի ավելացման հետ»,-նկատեց քաղաքապետը: